Մայիս 06, 2021 19:04 Asia/Tehran
  • Բայդեն. Հանրապետական կուսակցությունում փոքր հեղափոխություն է տեղի ունենում

ԱՄՆ նախագահն ասել է.«Ներկայացուցիչների պալատում Հանրապետական կուսակցության անդամների կողմից Լիզ Չեյնիին վտարելու ճնշման ֆոնին, կուսակցությունը մի տեսակ փոքր հեղափոխություն է ապրում»:

Ինչպես հաղորդել է CNN- ը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է.«Թվում է, որ Հանրապետական կուսակցությունը փորձում է սահմանել իր իդեալները և բացահայտել այն ինչին  աջակցում է: Այդ կուսակցությունը գտնվում է մի փոքրիկ հեղափոխության մեջ»:

Բայդենը հավելել է.«Այս ժամանակահատվածում հանրապետականները շատ հեռու են նրանից, ինչին  աջակցում են»:

Որպես Ներկայացուցիչների պալատի ղեկավարության երրորդ դիրքում գտնվող Վայոմինգ նահանգի հանրապետական Լիզ Չեյնին կանգնած է աճող ընդդիմության առջև: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության ղեկավար Քեվին Մաքքարթին  ջանքեր են գործադրում  Չեյնիին հեռացնելու ուղղությամբ: