Մայիս 06, 2021 19:04 Asia/Tehran
  • Ադրբեջանի բանակն օգտագործել է իսրայելական հրթիռներ և թուրքական ԱԹՍ-ներ

Բաքվում Սիոնիստական ռեժիմի խորհրդականը խոստովանել է,որ Ադրբեջանի բանակը կիրառել է Իսրայելում արտադրված «Թամուզ» հրթիռներ և թուրքական Bayraktar ԱԹՍ-ներ:

Ինչպես հաղորդում «Ազար թաջ» լրատվական գործակալությունը,  «Israel HaYom» օրաթերթի իր հոդվածում, Արիե Գուտը գրել է.«LOAL համակարգում թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերի և իսրայելական «Թամուզ» հրթիռների փոխազդեցության  ու փոխադարձ գործունեության մեջ, հեռավորության վրա կարելի է փոխել «Թամուզ» հրթիռների թիրախը: Այս փորձն օգտագործվել է  Ղարաբաղում՝ 44 օրյա պատերազմի ժամանակ:

Ընդգծելով Ադրբեջանի Հանրապետության բանակում իսրայելական զենքի լայն կիրառությունը, իսրայելցի խորհրդականը նշել է,որ ռեժիմի Հարոպ և այլ գրոհային ԱԹՍ-ներն ու հրթիռները մյուս իսրայելական զենքներն են,որոնք օգտագործվում են Ադրբեջանի բանակի կողմից:

Արիե Գուտը հավելել է.«Ադրբեջանի բանակում  կիրառվել են   ռուսական արտադրության մարտական ուղղաթիռների վրա տեղադրված «Թամուզ» հրթիռները։

 

 

Պիտակ