Մայիս 07, 2021 18:16 Asia/Tehran
  • Ղոդսի միջազգային օրվա կապակցությամբ տարբեր երկրների ժողովուրդները համերաշխության հռչակագիր են հհրապարակել

Կորոնավիրուսի սահմանափակումների պատճառով, Ղոդսի (Երուսաղեմի) համաշխարհային օրվա կապակցությամբա սյ տարվա միջոցառումներն անցել են սովորականից տարբեր ձևաչափով: Սակայն Սուրբ Ղոդսին սատարելու սկզբունքը մնացել է անփոփոխ:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության փոխանցմամբ, ուրբաթ օրը, Իրաքի քաղաքացիները, Ղոդսի համաշխարհային օրվա կապակցությամբ տարբեր քաղաքներում երթեր անցկացնելով հայտարարել են, որ ընդմիշտ սատարելու են Պաղեստին ժողովրդին:

Սոցիալական ցանցերում տարածված «ԱլՂոդս-Աղրաբ» հեշթեգով, իրաքցիներն իրենց հովանավորություն են հայտնել Պաղեստինի ժողովրդին  և հայտարարել որ Պաղեստինի հարցը նրանց համար շարունակվում է մնալ առաջնահերթ:

Բահրեյնի մուսուլմանները նույնպես ցույցեր են կազմակերպել Ղոդսի օրվա կապակցությամբ և կարգախոսներ վանկարկել Սիոնիստական ​​ռեժիմի ու ԱՄՆ-ի դեմ:

Լիբանանում Պաղեստինի և Լիբանանի դիմադրության խմբերի ավագ անդամների կողմից անցկացվել է սիմպոզիում` ի պաշտպանություն Սուրբ Ղոդսի, հանդիպման մասնակիցները հայտարարել են, որ համերաշխություն  ու միասնությունը սիոնիստներին դիմակայելու ուղին է:

Մայիսի 7-ը՝ ռամազանի 24-ը Ղոդսի համաշխարհային օրն է:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio