Մայիս 08, 2021 12:59 Asia/Tehran
  • Ադրբեջանի ԱԳՆ-ում քննարկվել են TRACECA-ի հնարավորությունները տարածաշրջանում հաղորդակցություններն արգելափակելու ֆոնին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյխուն Բայրամովը հանդիպել է TRACECA միջկառավարական հանձնաժողովի գլխավոր քարտուղար Ասեթ Ասավբաեւի հետ:

Հաղորդվում է, որ Բայրամովը մանրամասն տեղեկացրել է զրուցակցին հետկոնֆլիկտային տարածաշրջանում նոր իրողությունների, այդ թվում՝ տրանսպորտային ոլորտում հնարավորությունների մասին: ԱԳ նախարարը նշել է, որ տարածաշրջանը երկարաժամկետ ցնցումներից հետո ունի կայուն խաղաղության կարիք, եւ ընդգծել է, որ համատեղ տնտեսական եւ տրանսպորտային նախագծերը, որոնք կիրագործվեն տարածաշրջանի երկրների կողմից, կնպաստեն խաղաղության հաստատմանը:

Ընդգծվել է, որ ներկայում TRACECA-ի առջեւ բացվում են լայն հնարավորություններ տրանսպորտային ուղիներն ընդլայնելու եղանակով խոշոր նախագծեր իրագործելու համար: Գլխավոր քարտուղարը ներկայացրել է Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման հարցով համաձայնագիրը, նախորդ տարվա գործունեության արդյունքներն ու առաջադրված նոր նախաձեռնությունները, ինչպես նաեւ գործունեության աշխարհագրությունը, Եվրամիության հետ համագործակցությունն ընդլայնելու մասին եւ այլ հարցեր:

Կողմերը համաձայնություն են հայտնել համապատասխան միջոցառումներ իրականացնելու համար Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի՝ տարածաշրջանային եւ միջազգային հարթության վրա TRACECA-ի գործունեությունը սատարելու նպատակով:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio