Մայիս 08, 2021 22:00 Asia/Tehran
  • Ադրբեջանը հայտնել է պատերազմում մահացածների պաշտոնական թիվը

Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության` անհետ կորածների որոնողական ու ինքնության նույնականացման աշխատանքները շարունակվում են

Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում մահացած ադրբեջանցի զինծառայողների թիվը հասել է 2895-ի, 19-ը համարվում են անհետ կորած։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին են հայտնել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։

Նշվում է, որ շարունակվում են անհետ կորածների որոնողական ու ինքնության նույնականացման աշխատանքները։

Հիշեցնենք` հունվարի 18-ին Ադրբեջանը հայտնել էր, որ 2855 զինծառայող է մահացել, 50-ը անհետ կորած են համարվում։

Նշենք, որ ոչ պաշտոնական տվյալներով` արցախյան վերջին պատերազմի ժամանակ Ադրբեջանը մոտ 10 հազար զոհ է ունեցել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 14-ին հայտնել էր, որ հայկական կողմն ունի պաշտոնապես հաստատված 3621 զոհ և 321 անհետ կորած։

 armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio