Մայիս 08, 2021 22:20 Asia/Tehran
  • Ադրբեջանը ևս վեց զորամաս կբացի Հայաստանի հետ սահմանին

Ադրբեջանի իշխանությունները մտադիր են մինչև մայիսի վերջը ևս վեց զորամաս կազմավորել Լեռնային Ղարաբաղի ՝ Բաքվի վերահսկողությանն անցած տարածքներում:

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ղեկավար, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը:

«Հայաստանի հետ պետական սահմանի պաշտպանության համար, որն անցնում է Զանգելանի (Կովսական), Կուբալուի (Որոտան) շրջաններով և Լաչինի (Բերձոր) շրջանի մի մասով, սահմանային-մարտական կետեր են ստեղծվել: Վերջին երկու ամսում այդ ուղղություններում տաս նոր զորամաս է բացվել, իսկ մինչև մայիսի վերջ կավարտվի ևս վեց զորամասի շինարարությունն ու վերականգնողական աշխատանքները»,- աղբյուրը մեջբերում է Գուիևին:

Tert.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio