Մայիս 09, 2021 18:09 Asia/Tehran
  • Էրդողանն այցելելու է Շուշի՝ քաղաքը թրքացնելու նպատակով

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ այցելելու է Շուշի՝ քաղաքում թրքացման քաղաքականությունն իրագործելու և ամրապնդելու նպատակով:

Ադրբեջանի «Մոդեռն» կայքի տղեկացմամբ, նշելով, որ ռամազան բարեբաստիկ ամսից հետո կայցելի Շուշի, Էրդողանն ասել է.«Ղարաբաղում թրքական մշակույթը ծաղկեցնելու համար անհրաժեշտ է, որ մենք լինենք Ադրբեջանի կողքին: Այս շարժման մեջ կարևորում ենք բոլոր գաղթականների վերադարձը: Հուսով եմ, որ ռամազանից հետո  կայցելեմ Շուշի և եղբորս՝ Ալիևի հետ կնշենք տոնը»:

Ղարաբաղի մասին խառը և ոչ պարզ տեղեկություններ ներկայացնելով, Էրդողանն ասել է.«Լեռնային  Ղարաբաղում 67 մզկիթներից 63-ն ավերված են: Եկեղեցիները նույնպես ավերված են»: