Մայիս 12, 2021 14:50 Asia/Tehran
  • Միշուստինը հայտարարել Է, որ Ռուսաստանը կամրապնդի համագործակցությունը ԵԱՏՄ-ի շրջանակներում

Ռուսաստանը պլանավորում Է ամրապնդել համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում արտաքին տնտեսական համագործակցության եւ նոր շուկաներ մուտքի ընդլայնման համար:

Պետդումայում հանդես գալով 2020 թվականին կառավարության գործունեության մասին հաշվետվությամբ՝ այդ մասին հայտարարել Է ՌԴ-ի վարչապետ Միխայիլ Միշուստինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեր երկրի զարգացումը պահանջում Է նոր շուկաներ մուտքի հնարավորություն, աշխատուժի ներհոս, արտաքին տնտեսական համագործակցության ընդլայնում: Դրա համար անհրաժեշտ Է, այդ թվում Եվրասիական տնտեսական միության հետագա ամրապանդում: Անցած տարին դարձավ մեր միավորման համար լուրջ փորձություն: Բայց ընդհանուր շուկան դիմացավ համավարակի հարվածներին»,- նշել Է կառավարության նախագահը: Նրա խոսքով՝ «հնգյակի» պետությունների միջեւ ներքին առեւտրի կրճատումը եղավ ավելի քիչ, քան երրորդ երկրների հետ: Այդ ամենը հնարավոր դարձավ ԵԱՏՄ-ի գծով գործընկերների հետ ներդաշնակ աշխատանաքի շնորհիվ, նշել Է Միշուստինը: «Մշակվել Է համավարակի դեմ պայքարի միջոցառումների համատեղ պլան:

Ձեռնարկվել են շտապ միջոցներ ներքին շուկան անհրաժեշտ ապրանքներով հագեցնելու համար: Դեռ ավելին, մենք համաձայնեցրել ենք ապագայի հայեցակարգային մոտեցումները: Անցյալ տարվա դեկտեմբերին մեր պետությունների ղեկավարներն ընդունեցին առաջիկա հինգ տարում միության զարգացման ռազմավարությունը»,- ասել Է նա: Ռուսաստանը, վարչապետի խոսքով, կշարունակի ապահովել ապրանքների, ծառայությունների, կապիտալների եւ աշխատուժի ազատ շարժումը միության ընդհանուր շուկայում: «Այս ամենը նոր հնարավորություններ կստեղծի գործարարության վարման, տնտեսության ներդրումային գրավչության բարձրացման եւ բարձրտեխնոլոգիական արտահանման մեծացման համար»,- հավելել Է Միշուստինը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

 

 

Պիտակ