Մայիս 15, 2021 18:27 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի խոսնակը խոստովանել է, որ Գազայի հատվածում հումանիտար իրավիճակը ծանր է

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը հայտարարել է,որ Գազայի հատվածում էլեկտրականության անջատման և ջրամատակարարման համակարգի խափանման պատճառով, հազարավոր մարդիկ շատ սահմանափակ հասանելիություն ունեն խմելու ջրին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը  Գազայում հումանիտար ծանր իրավիճակի մասին ասել է.«Մարդասիրական օգնությունների մասին Գազայից մեր գործընկերների հաղորդումների համաձայն՝  վառելիքի պաշարները նվազել են և  տարածքն օրական 8-12 ժամ հոսանքազրկվում է»:

Գազայի Խան Յունեսում ևս  էլեկտրականության անջատման և ջրամատակարարման համակարգի խափանման պատճառով, 230 հազար բնակիչներ  սահմանափակ հասանելիություն ունեն խմելու ջրին:

Ըստ հաղորդման՝  ավելի քան 12 հազար մարդ  ապաստանել է ՄԱԿ-ի՝ Պաղեստինի փախստականների օգնության գործակալության՝ UNRWA-ի վերահսկողության տակ գտնվող դպրոցներում:

Հարկ է նշել, որ մինչ այժմ ապահովվել է Պաղեստինում  մարդասիրական օգնությունների համար անհրաժեշտ բյուջեի ընդամենը 29 տոկոսը: