Մայիս 16, 2021 18:40 Asia/Tehran
  • ՅՈՒՆԻՍԵՖ-ը Սիոնիստական ռեժիմին կոչ է արել դադարեցնել պաղեստինցիների դեմ հարձակումները

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, մտահոգություն հայտնելով Պաղեստինի, ներառյալ Գազայի հատվածի դեմ Սիոնիստական ռեժիմի վայրագ հարձակումներում պաղեստինցի երեխաների նահատակության կապակցությամբ, պահանջել է դադարեցնել այդ հարձակումները:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Թեդ Չեյբանը հրապարակել է հաղորդագրություն, որում, անդրադառնալով Գազայի հատվածի, Հորդանան գետի արևմտյան ափի  դեմ Սիոնիստական ռեժիմի վայրագ հարձակումներում նահատակված պաղեստինցի երեխաների թվի աճին, պահանջել է դադարեցնել այդ հարձակումները:

Չեյբանը հավելել է.«Պաղեստինցի երեխաները ամենից շատ տուժել են Սիոնիստական օկուպանտ ​​ռեժիմի կողմից Պաղեստինին պարտադրված  հարձակումներից»:

ՄԱԿ-ի տվյալների համաձայն, անցյալ երկուշաբթի օրը հակամարտությունն  սկսվելուց ի վեր, Գազայի հատվածում սպանվել է առնվազն 174 մարդ, որոնցից 47-ը երեխաներ են եղել:

Պիտակ