Հունիս 11, 2021 17:38 Asia/Tehran
  • Մոսկվան նախազգուշացրել է Վաշինգտոնին՝ ատոմային ռմբակոծիչների կիրառման կապակցությամբ

Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանությունը նախազգուշացրել է ԱՄՆ-ին, Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ծովային զորավարժության ընթացքում B-52H ատոմային ռմբակոծիչներ օգտագործելու վերաբերյալ Պենտագոնի կայացրած որոշման կապակցությամբ:

Քննադատելով  հունիսի 6-ից 18-ը Բալթիկ ծովում անցկացվող Baltops-2021 զորավարժություններում  ատոմային  B-52H ռմբակոծիչների օգտագործումը, Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանությունն այդ որոշումը  համարել է հերթական սադրանք:

Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանությունն ԱՄՆ-ին կոչ  է արել դադարեցնել վտանգավոր գործողությունները  իր սահմանների մոտ, ընդգծելով, որ ատոմային  B-52H ռմբակոծիչների օգտագործումը կգորշացնի մթնոլորտը  ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահներ   Վլադիմիր Պուտինի ու Ջո Բայդենի հանդիպման նախօրեին: 

Արևմուտքի և Մոսկվայի միջև հարաբերությունները մթագնել են 2014 թվականից՝ ՆԱՏՕ-ի, հատկապես ԱՄՆ-ի ռազմական ազդեցության ընդլայնման չորս առանցքներում, կապված Արևելյան Եվրոպայում Ռուսաստանին մոտ կամ նույնիսկ  սահմանակից  շրջանների , Ուկրաինայի ճգնաժամի, Բալթիկ ծովի և Սիրիայի իրավիճակի հետ:

 

 

Պիտակ