Հունիս 12, 2021 19:08 Asia/Tehran
  • Թուրքիայի  զենքի արտահանման երկրորդ ուղղությունն Ադրբեջանն է

Անկարան իր սպառազինությունը դեպի այլ երկրներ արտահանելու վերաբերյալ զեկույցում հայտարարել է, որ Թուրքիայում արտադրվող և արտահանվող զենքերի երկրորդ ուղղությունն Ադրբեջանի հանրապետությունն է:

Թուրքիայի TRT ռադիոհեռուստատեսության հաղորդման համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսներին զենքի արտահանման մասին  զեկույցում, Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ից հետո, թուրքական արտադրության սպառազինության երկրորդ  խոշոր ներմուծողը Ադրբեջանի հանրապետությունն է:

Արաբական Միացյալ Էմիրությունները, Գերմանիան և Բանգլադեշը ևս  թուրքական  զենքի գնորդներ են:

2021 թվականի առաջին հինգ ամիսներին, դեպի Աֆրիկա թուրքական սպառազինության արտահանումների 11 տոկոս աճը, և Ուզբեկստանի կողմից  թուրքական զենքի գնման ծավալի ավելացումը, որը 223 հազար դոլարից  հասել է մոտ 21 միլիոն  դոլարի,  զեկույցի կետերից են, որոնք խորհելու տեղիք են տալիս: 

Զեկույցի համաձայն՝ դեպի այլ երկրներ թուրքական զենքի արտահանումներն աճել են 38.3-ով: Անկարան 2021 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում 85 միլիարդ 200 միլիոն դոլարի զենք է արտահանել:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին ղարաբաղյան պատերազմից հետո, Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող քաղաքական ու ռազմական աջակցությունը մեծացել  է:

Ղարաբաղյան երկրորդ պատերազմում, որն ավարտվեց նույն թվականի նոյեմբերի 10-ին ՌԴ-ի միջնորդությամբ, Հայաստանի վերահսկողության տակ գտնվող Ղարաբաղի որոշ հատվածներ անցան Ադրբեջանի վերահսկողության տակ:

Պիտակ