Հունիս 12, 2021 19:22 Asia/Tehran
  • Էրդողանը նախքան Բաքու մեկնելը  կհանդիպի  ՆԱՏՕ-ի առաջնորդներին

Թուրքիայի նախագահն Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) առաջիկա գագաթնաժողովում, իր ամերիկացի գործընկերոջ հետ երկխոսություն կունենա Անկարա-Վաշինգտոն հարաբերությունների շուրջ:

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը Ստամբուլի մզկիթներից մեկում ուրբաթօրյա աղոթքից հետո հայտարարել է.«Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ կքննարկենք Անկարա-Վաշինգտոն հետագա հարաբերությունները»:

Էրդողանը Թուրքիային համարելով ՆԱՏՕ-ի անդամ հինգ հիմնական տերություններից մեկը, հավելել է.«Գագաթնաժողովի շրջանակներում ես հանդիպում կունենամ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, ինչպես նաև  Լատվիա և Լիտվայի վարչապետների հետ»:

Թուրքիայի նախագահը նշել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո կմեկնի Ադրբեջան և այդ երկրի նախագահ Ալիևի հետ կստորագրի համապարփակ երկկողմ համաձայնագիր:

Պիտակ