Հունիս 12, 2021 19:30 Asia/Tehran
  • Միացյալ Նահանգներում  ընտրական օրենքների փոփոխման հարցով աճել  է ներքին լարվածությունը

ԱՄՆ-ի Հանրապետական նահանգներում ընտրական օրենքների փոփոխման վերաբերյալ ներկուսակցական լարվածության սրման ֆոնին, Դեմոկրատական կուսակցության բարձրաստիճան պաշտոնատարները հանդես են եկել այդ քայլերին դիմակայելու պահանջով:

ԱՄՆ արդարադատության նախարարությունը շաբաթ օրը հայտարարել է, որ դեմ է լինելու հանրապետական ​​նահանգներում ընտրական օրենքների փոփոխմանը: ԱՄՆ արդարադատության նախարար Մերիկ Գարլանդը ասել է, որ նրանք, ովքեր սպառնում են ընտրական պաշտոնյաներին, ենթարկվելու են քրեական պատասխանատվության:

Գարլանդը նաև հայտարարել է, որ ընտրությունների հարցերով պատասխանատու դատախազների թիվը կրկնապատկվել է, և որ նրանք ուշադիր հետևելու են ԱՄՆ-ի տարբեր նահանգներում ընտրությունների անցկացման գործընթացին:

Նշելով, որ կարևոր նահանգներում՝ ինչպես Ջորջիայում, ընտրողների  շարքերում գունարմորթների ու սպիտակամորթների միջև խտրականությունը դարձել է լուրջ խնդիր, ԱՄՆ արդարադատության նախարարը Կոնգրեսին կոչ է արել վերականգնել այդ գերատեսչության լիազորությունները, տարբեր նահանգներում ընտրական օրենքների փոփոխությանը դիմակայելու համար: