Հունիս 13, 2021 12:08 Asia/Tehran
  • Իլհամ Ալիև. Հայաստանի հետ խաղաղության ենք ձգտում

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Բաքուն ցանկանում է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքել:

«Ցավոք, Հայաստանի կառավարությունը չի արձագանքում մեր բաց հայտարարություններին՝  խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամության վերաբերյալ»: Այս մասին այսօր՝ Գվատեմալայի, Իռլանդիայի, Ալբանիայի, Նորվեգիայի, Չեռնոգորիայի, Էստոնիայի, Սոմալիի, Նոր Զելանդիայի, Սլովենիայի և Դանիայի նորանշանակ ոչ ռեզիդենտ դեսպանների հավատարմագրերը ընդունելու ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Հայաստանի կառավարությունը անտեսում է նաև միջազգային խոշոր ուժերի կողմից հաստատված մեր առաջարկը` բանակցություններ սկսել Հայաստանի հետ պետական սահմանի սահմանազատման շուրջ: Մենք չենք կարող հասկանալ դա: Եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, ապա մեզ նույնպես խաղաղության համաձայնագիր է պետք: Եթե նա պատերազմ է ուզում, նա կստանա նույն արդյունքը, ինչ նախորդ աշնանը: Եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, ապա նրանք պետք է մեզ հետ բանակցություններ սկսեն սահմանազատման շուրջ: Եթե նրանք չանեն դա, կզղջան: Այսպիսով, մենք պատրաստ ենք Կովկասում զարգացման նոր փուլի, պատրաստ ենք խաղաղության և ցուցադրում ենք դա: Համոզված եմ, որ Ադրբեջան ձեր հաջորդ այցերի ընթացքում կհամոզվեք, որ մեր խոսքերը և հայտարարությունները համընկնում են մեր գործերի հետ», - ասել է նա:

Պիտակ