Հունիս 13, 2021 12:13 Asia/Tehran
  • Բայդենը ճնշում է Մեծ յոթնյակին՝ Չինաստանի դեմ պայքարում ԱՄՆ-ին սատարելու համար

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Մեծ յոթնյակից պահանջել է հստակ և շուտափույթ քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ի ազգային շահերի ու անվտանգության դեմ Չինաստանի սպառնալիքներին դիմակայելու համար:

Hill կայքի տեղեկացմամբ, «Վերադարձ ավելի լավ աշխարհ» խորագրով գլխավոր նախագծում,  Մեծ յոթնյակի առաջնորդները մտադիր են աջակցել զարգացող երկրներում ենթակառուցվածքների նախագծերի ֆինանսավորմանը՝ Չինաստանի Մետաքսի ճանապարհին դիմակայելու համար:

Այս քայլերն, իրականում, Բայդենի ջանքերի մի մասն են` տարբեր ոլորտներում Չինաստանի առաջընթացը և այն աշխարհի տնտեսական մեծ տերություններից մեկը դառնալը կանխելու համար:

Աշխարհում Չինաստանի մեծացող  ազդեցությանը դիմակայելը Բայդենի արտաքին քաղաքական գերակայություններից է:

Պիտակ