Հունիս 13, 2021 20:37 Asia/Tehran
  •  Եթե Երևանը խաղաղություն է ցանկանում, ապա պետք է սահմանազատման շուրջ բանակցություններ սկսի մեզ հետ. Ալիև

Եթե Երևանը խաղաղություն է ուզում, ապա պետք է պետական սահմանի սահմանազատման շուրջ բանակցություններ վարի Բաքվի հետ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շաբաթ օրը տասը երկրի նորանշանակ դեսպանների ընդունելության ժամանակ, գրում է minval.az-ը:

«Եթե Հայաստանը խաղաղություն է ցանկանում, մեզ նույնպես պետք է խաղաղության համաձայնագիր: Եթե Հայաստանը պատերազմ ցանկանա, կստանա նույն արդյունքը, ինչ նախորդ տարվա աշնանը: Եթե Հայաստանը խաղաղություն է ցանկանում, ապա նրանք պետք է սահմանազատման շուրջ բանակցություններ սկսեն մեզ հետ: Եթե նրանք դա չանեն, կզղջան դրա համար»,- սպառնացել է Ալիևը:

Նա նշել է, որ Հայաստանը «մերժում է խաղաղության համաձայնագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկը»:

«Ցավոք, Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին մեր բաց հայտարարություններին Հայաստանի կառավարությունը չի արձագանքում: Հայաստանի կառավարությունը նաև անտեսում է մեր առաջարկը, որին աջակցում են միջազգային խոշոր կողմերը՝ բանակցություններ սկսել Հայաստանի հետ պետական սահմանի սահմանազատման շուրջ: Մենք դա չենք հասկանում»,-ասել է Ալիևը:

Ադրբեջանի ղեկավարը հավելել է, թե Բաքուն պատրաստ է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio