Հունիս 14, 2021 17:53 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում երեխաների դեմ իրականացված մահվան ելքով հրաձգությունների թիվը եռապատկվել է

2021 թվականին, նախորդ տարվա համեմատությամբ, ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում երեխաների դեմ իրականացված մահվան ելքով հրաձգությունների թիվը եռապատկվել է:

2021թ. սկզբից մինչ այսօր Չիկագոյում կրակոցների հետևանքով մահացել է ավելի քան 50 երեխա:

ԱՄՆ-ը պայքարում է բռնությունների, պատանդ վերցնելու և զինված հարձակումների ալիքի դեմ:

Երկրի տարբեր շրջաններում տարեկան հազարավոր մարդիկ են զոհվում կամ վիրավորվում հրաձգությունների հետևանքով:

Չնայած ԱՄՆ-ին բաժին է ընկնում աշխարհի բնակչության մոտ հինգ տոկոսը, սակայն այնտեղ է ապրում զանգվածային սպանություններ կատարողների գրեթե 31 տոկոսը:

Պիտակ