Հունիս 15, 2021 09:06 Asia/Tehran
  • ԱՄՆ օրենսդիրներ. Իրանի հետ ցանկացած գործարք նախ պետք է գնահատվի Կոնգրեսի կողմից

Ամերիկացի մի խումբ օրենսդիրներ հայտարարել են, որ Իրանի հետ միջուկային համաձայնություն ձեռք բերելուց հետո 5 օրվա ընթացքում, այդ երկրի նախագահը պետք է համաձայնությունը փաստերի և զեկույցի հետ միասին, ներկայացնի Կոնգրեսին:

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված նամակում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 22 անդամներ, անդրադառնալով ՀԳՀԾ-ն վերակենդանացնելուն ուղղված  Վիեննայում ընթացող բանակցություններին, հայտարարել են. «Օրենքը նախագահից պահանջում է Իրանի հետ միջուկային համաձայնություն ձեռք բերելուց հետո 5 օրվա ընթացքում,  համաձայնությունը  փաստերի և զեկույցի հետ միասին, ներկայացնել Կոնգրեսին:»:

Նամակը, որը նախաձեռնել է ԱՄՆ Կոնգրեսի ավագ հանրապետական ​​Մայքլ Մաքքոլը, անուղղակիորեն կրկնում է ԱՄն-ի այն կարծիքը, որ Իրանը նույնիսկ միջուկային գիտելիքներ  չպետք է ունենա:

ԻԻՀ բազմիցս հայտարարել է, որ եթե բոլոր պատժամիջոցները հանվեն, և ՀԳՀԾ-ի  բոլոր անդամները կատարեն իրենց պարտավորությունները, Թեհրանը նույնպես  կվերադառնա միջուկային գործարքով ստանձնած իր պարտավորությունների լիարժեք գործադրմանը: