Հունիս 22, 2021 19:04 Asia/Tehran
  • Թուրքիայի Բիթլիս նահանգի 19 շրջանում ռազմական դրություն է հայտարարվել

Պաշտոնական Անկարան Թուրքիայի Քուրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ պայքարի շրջանակում այդ երկրի արևելքում գտնվող Բիթլիս նահանգի 19 շրջաններում ռազմական դրություն է հայտարարել: Այդ մասին հաղորդում է Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը:

Բիթլիսի նահանգապետարանը հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է.«Քաղաքացիների անվտանգությունն ապահովելու և Քուրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ  պայքարելու նպատակով նահանգի 19 շրջաններում փողոց դուրս գալու արգելքն ուժի մեջ է մտել 2021թ․ հունիսի 22-ին՝ ժամը 02։00-ին և կշարունակվի մինչև պատկան մարմինների կողմից համապատասխան որոշման հրապարակումը»։

Հաղորդագրության մեջ ասված է.«Քաղաքացիներն առանց համապատասխան մարմինների թույլտվության չեն կարող մուտք գործել այն  շրջաններ, որտեղ  ռազմական դրություն է հայտարարվել»:

Ներկայումս Դիարբեքիրի, Մարդինի, Շիրնաքի, Թունջելի և Հաքքարի նահանգների ավելի քան 250 վայրերում գործում են հատուկ ռազմական գոտիների համար  նախատեսված կանոններ:

Պիտակ