Հունիս 22, 2021 20:30 Asia/Tehran
  • Շտաբի ղեկավար. ՆԱՏՕ-ն Ադրբեջանը համարում է իր հուսալի գործընկերը

Հունիսի 22-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը Բաքվում հանդիպել է՝ Իզմիրում ՆԱՏՕ-ի Ցամաքային զորքերի հրամանատարության քշտաբի պետ, գեներալ-մայոր Մեթին Թոքելի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը:

Նախարարը ընդգծել է, որ այս համագործակցությունը կշարունակվի նաև ապագայում:

Իր հերթին, Թոքելը ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն Ադրբեջանը համարում է իր հուսալի գործընկերը: Նա բարձր է գնահատել Ադրբեջանի մասնակցությունը ահաբեկչության դեմ պայքարին և նրա նշանակալի ներդրումը բեռնափոխադրումներն ապահովելու գործում՝ ներառյալ Աֆղանստանում ադրբեջանցի խաղաղապահների բարձր պրոֆեսիոնալիզմը:

Armenia.az

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio