Հունիս 23, 2021 16:43 Asia/Tehran
  • Ռուս զինվորականները Սև ծովում կրակ են բացել բրիտանական կործանիչի ուղղությամբ. բրիտանական ռազմական կցորդը կանչվել է ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ռուս զինվորականները նախազգուշական կրակ են բացել Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմի Defender կործանիչի շարժման կուրսով, որը Սև ծովում մտել է Ռուսաստանի Դաշնության տարածքային ջրեր, նշում է interfax.ru-ն:

«Էսկադրային ականակիրը նախազգուշացվել է Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի խախտման դեպքում զենքի օգտագործման մասին: Նա չի արձագանքել նախազգուշացմանը», - ասել են ռազմական գերատեսչությունից:

Միջադեպի առնչությամբ Մոսկվայում բրիտանական ռազմական կցորդը կանչվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարություն, հայտնում է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը:

Հայտնի է, որ 12:06-ին և 12:08-ին սահմանային պարեկային նավը նախազգուշական կրակոցներ է արձակել: 12:19-ին Սու-24 Մ ինքնաթիռը նախազգուշական ռմբակոծություն է կատարել՝  4 ռումբ նետելով Defender-ի շարժման կուրսով:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

Պիտակ