Հունիս 23, 2021 17:04 Asia/Tehran
  • ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար

«Մենք պետք է կենտրոնանանք իրականության վրա: Իրականությունն այն է, որ անկախություն ձեռք բերելուց ի վեր առաջին անգամ բացառիկ հնարավորություն է ստեղծվել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար: Ինչու՞ եմ ասում առաջին անգամ: Որովհետև այլևս օկուպացիա չկա»:

Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը, այս մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը TRT World- ին տված հարցազրույցում:

Նախարարը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի չորս բանաձևերի համաձայն՝ Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը:

«Կա շուրջ 30 տարվա թշնամանք, օկուպացիա, կորուստներ և պատերազմի հետևանքներ: Բայց մենք կարծում ենք, որ պետք է նայել դեպի ապագան: Գիտեք, դա մեզ համար հեշտ չէ, քանի որ հիշողությունները վերակենդանացնում են տեղի ունեցածը: Սակայն Ադրբեջանի նախագահն ընդգծել է հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը: Ադրբեջանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար: Մենք առաջարկում ենք դա: Մենք Հայաստանից ակնկալում ենք քաղաքական կամք և իրական քայլեր », - ասել է նախարարը:

Armenia.az

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

Պիտակ