Հունիս 23, 2021 18:54 Asia/Tehran
  • Ռուսաստանը զգուշացրել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հարյուր հազարավոր ամերիկացի զինծառայողների  տեղակայման կապակցությամբ

Ռուսաստանի բանակի հետախուզական կազմակերպության ղեկավարը զգուշացրել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հարյուր հազարավոր ամերիկացի զինծառայողների տեղակայման կապակցությամբ:

Ռուսաստանի բանակի հետախուզական կազմակերպության  ղեկավար Իգոր Կաստյակովը Մոսկվայում կայացած միջազգային անվտանգությանը նվիրված նիստում հայտարարել է, որ ԱՄՆ-ի բանակն  Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տեղակայել է շուրջ 400 հազար զինծառայողել: 

Նիստի ընթացքում, Վաշինգտոնին մեղադրելով հավասարության հիման վրա այլ երկրների հետ բանակցելու  և փոխգործակցելու պատրաստակամություն չցուցաբերելու մեջ, Կաստյակովն ասել է.«ԱՄՆ-ի  քայլերը, այդ թվում  Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կազմված նոր կոալիցիայում Հնդկաստանին ներգրավելու փորձերը ցույց են տալիս, որ Վաշինգտոնը ջանքեր է գործադրում այդ տարածաշրջանում գերիշխելու  և Ռուսաստանին ու Չինաստանին դիմակայելու  ուղղությամբ»:

Ռուսաստանի բանակի հետախուզական կազմակերպության ղեկավարը հավելել է.«ԱՄՆ-ն  ձգտում է  գերիշխել  Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, որը դարձել է համաշխարհային տնտեսության շարժիչ ուժը՝ արտադրելով  աշխարհի համախառն ներքին արդյունքի 60 տոկոսը, և որտեղ կենտրոնացված է աշխարհի առևտրային հարաբերությունների  45 տոկոսը»:

Պիտակ