Հունիս 23, 2021 19:09 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը նախազգուշացնում է միջուկային զենքի օգտագործման մեծ ռիսկի մասին

Վերջին տասնամյակների ընթացքում միջուկային զենքի օգտագործման վտանգը բոլոր ժամանակներում ամենաբարձրն է:

Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, զինաթափման հարցերով գերագույն ներկայացուցիչ Իձումի Նակամիցուն: Այս մասին գրում է DW-ն։

«Մտածված գործողությունների, միջադեպերի կամ սխալ հաշվարկի արդյունքում միջուկային զենքի օգտագործման ռիսկը ամենաբարձրն է Սառը պատերազմից ի վեր», - ասել է Նակամիցուն, հավելելով, որ զենքի վերահսկման ռեժիմը «շարունակում է փլուզվել»:

Նշվում է, որ Բայդենը և Պուտինը վստահեցրել են միջուկային պատերազմի ռիսկը նվազեցնելու ունակության մասին, որը կողմերի՝ Ժնևում հունիսի 16-ին կայացած հանդիպման առանցքային թեմաներից էր։

Միևնույն ժամանակ, Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) զեկույցում, որը հրապարակվել է հունիսի 14-ին, նշվում է, որ աշխարհում շուրջ 2000 միջուկային մարտագլխիկ գտնվում է բարձր պատրաստվածության մեջ: Եվ նրանց մեծ մասը պատկանում է Մոսկվային և Վաշինգտոնին: Դրանք նաև կազմում են աշխարհի միջուկային պաշարների ավելի քան 90 տոկոսը: Երկու երկրներն էլ ավելի ու ավելի են կարևորում միջուկային զենքերը իրենց ազգային անվտանգության ռազմավարության մեջ, ասում են զեկույցի հեղինակները:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

Պիտակ