Հունիս 23, 2021 20:42 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակը կարող է ներգրավվել ԼՂ-ում  փախստականների վերադարձի ապահովման գործընթացին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 28-ին կհանդիպի Միավորված ազգերի կազմակերպության՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Զախարովան տեղեկացրել է, որ հունիսի 28-ին գերագույն հանձնակատարն արդեն երկրորդ անգամ աշխատանքային այցով կլինի Մոսկվայում:

Նա հայտնել է, որ հանդիպմանն ակնկալվում է քննարկել հարցերի լայն շրջանակ, այդ թվում և փախստականների, ներքին տեղահանվածների և քաղաքացիություն չունեցող անձանց միջազգային պաշտպանությանն առնչվող հարցեր: «Ուշադրության կենտրոնում են լինելու ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հնարավոր ներգրավումը Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում փախստականների ու ներքին տեղահանվածների վերադարձի ապահովման գործընթացին, միջազգային հանրության ջանքերի կենտրոնացումը՝ սիրիացիների հայրենադարձման նպատակով, Դոնբասից փախստականներին  ու ներքին տեղահանվածներին աջակցության տրամադրումը»,- նշել է Զախարովան:

Նա հավելել է, որ գերագույն հանձնակատարի այցը ՌԴ նպաստելու է ՄԱԿ-ի գրասենյակի հետ բազմակողմ փոխգործակցության ու համագործակցության հետագա զարգացմանը:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

Պիտակ