Հուլիս 22, 2021 19:20 Asia/Tehran
  • Լավրով.Ռուսաստանը  Աֆղաստանում զինուժ տեղակայելու մտադրություն չունի

ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է.«Մոսկվան Աֆղանստանում զինուժ տեղակայելու մտադրություն չունի»:

Ինտերֆաքս լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Սերգեյ Լավրովը հայտարարել է.«Մոսկվան չի քննարկել Աֆղանստանում զինուժ տեղակայելու կամ այդ երկրում ահաբեկչական խմբավորումների դեմ հարձակվելու հարցը»:

Լավրովը հավելել է, որ ինքը ոչ մի առաջարկ չի ներկայացրել ԱՄՆ-ին` Աֆղանստանի զարգացումների լույսի ներքո, Տաջիկաստանում և Ղրղզստանում ռուսական ռազմաբազաների օգտագործման վերաբերյալ: 

Ռուսաստանը Տաջիկստանին վստահեցրել է, որ անվտանգության սպառնալիքներին դիմակայելու հարցում  կօգնի այդ երկրին: 

Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս գալու հետ միաժամանակ, Թալիբան խումբը ուժգնացրել է իր հարձակումները և  կարողացել է իր վերահսկողության տակ առնել որոշ տարածքներ: 

 

Պիտակ