Հուլիս 24, 2021 13:17 Asia/Tehran
  • ԱԽ-ն  դատապարտել է Կիպրոսի վերաբերյալ Թուրքիայի հայտարարությունը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը խստորեն դատապարտել է Կիպրոսի վերաբերյալ Թուրքիայի նախագահի վերջին հայտարարությունը:

 «Ռոյթերս» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը տարածել է հայտարարություն, որում ափսոսանք է հայտնել միակողմանի գործողությունների համար, որոնք հակասում են խորհրդի նախկին բանաձևերին և հայտարարություններին, և կոչ Թուրքիայիմ կոչ արել անհապաղ չեղարկել որոշումը և կանխել միակողմանի գործողությունները, որոնք մեծացնում են լարվածությունը տարածաշրջանում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի օրը մեկնել է Կիպրոսի թրքաբնակ բաժին, որտեղ ունեցած նար ելույթը հակասական արձագանքի է արժանացել  առաջացրել Եվրոպայում և Միացյալ Նահանգներում: Ելույթում Էրդողանն   իր լիակատար աջակցությունն էր հայտնել  Կիպրոսի մասնատմանը և  «երկու պետություն» լուծմանը:

Կիպրոսը բաժանված է երկու մասի ՝ հյուսիսային և հարավային հատվածներ, որոնք համարվում են համապատասխանաբար՝ թուրքական և

ՄԱԿ-ը որպես անկախ պետություն ճանաչում է  Կիպրոսի հարավային մասը՝ Նիկոսիա մայրաքաղաքով, և այս հատվածը հանդիսանում է Եվրամիության անդամ:

Հյուսիսային Կիպրոսի թուրքական պետությունը ճանաչում է միայն Անկարան