Հուլիս 24, 2021 13:27 Asia/Tehran
  • Նվազել է ամերիկացիների թիվը, որոնք գոհ են կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված Բայդենի կառավարության քայլերից

Hill կայքը հաղորդում է, որ 50 տոկոսով նվազել է ամերիկացիների թիվը, որոնք գոհ են կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված Բայդենի կառավարության քայլերից:

Կայքը, վկայակոչելով վերջերս Gallup- ի անցկացրած հարցման արդյունքները, գրում է. «Բայդենի ժողովրդականության անկումն  ԱՄՆ-ում գրանցված գնաճի, կորոնավիրուսի տարածման և պատվաստումների դանդաղ ընթացքի հետևանքով առաջացած մտահոգություններն են»:

Հարցումն անցկացվել է 1700 մեծահասակների  շրջանում՝ հուլիսի 6-ից 21-ն ընկած ժամանակահատվածում: