Հուլիս 24, 2021 18:48 Asia/Tehran
  • Ջրեղեղի զոհ է դարձել 136 հնդիկ

Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում հորդառատ անձրևների ու ջրհեղեղի զոհերի թիվը հասել է ավելի քան 136-ի:

Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի տեղական պաշտոնյաները հայտնել են, որ ուրբաթ օրը, ծովափնյա շրջաններում գտնվող Ռայգադ, Սաթարա և Միրգոն Բրաց գյուղերում տեղի ունեցած սողանքների և ջրհեղեղի պատճառով, զոհվել  են մարդիկ և  հարյուր հազարավոր ուրիշները տեղափոխել են անվտանգ վայրեր: 

Նահանգի 57 գյուղ  ջրի  մեջ է, և դրանց ճանապարհները փակ են: Մանսոն եղանակային անձրևները, որոնք հունիսից սեպտեմբեր ամիսները պարբերաբար շարունակվում են Հնդկաստանում, ամեն տարի բազմաթիվ զոհեր և ֆինանսական կորուստներ են պատճառում այդ երկրին:

Մումբայը Մահարաշտան նահանգի կենտրոնն է, Հնդկաստանի ամենաբնակեցված քաղաքը և մեծությամբ  Հնդկաստանի երկրորդ քաղաքը՝  Նոր Դելիից հետո: