Հուլիս 24, 2021 18:51 Asia/Tehran
  • ԱՄՆ Կոնգրեսը կարող է քվեարկել Ադրբեջանին ռազմական ֆինանսավորումից զրկելու մասին փոփոխության հարցի վերաբերյալ

ԱՄՆ Կոնգրեսը կարող է քվեարկել Ադրբեջանին ռազմական ֆինանսավորումից զր կելու մասին փոփոխության հարցի վերաբերյալ.

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ներքին կարգապահության կանոնների հարցերով կոմիտեն երեքշաբթի օրը որոշում կկայացնի ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի աջ ակցությունը ստացած՝ Ադրբեջանին միլիոնավոր դոլար արժողությամբ օտարերկրյա ռազմական ֆինանսավորումը և վերապատրաստման աջակցությունն արգե լափակելու վերաբերյալ փոփոխությունը՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում քվեարկությունը թույլատրել — չթույլատրելու վերաբերյալ:

Փոփոխության վերաբերյալ բանաձևը ղեկավարում են ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարներ Ֆրենկ Փալոուն կրտսերը, կոնգրեսականներ Դեյվիդ Վալադաոն, Ջեքի Սփիերը, Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը և հանրապետական Ջուդի Չուն:

Հաստատման դեպքում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, հավանաբար, կքվեարկի հաջորդ շաբաթ փոփոխության հարցով Ներկայացուցիչների պալատի արտաքին օգնության մասին օրինագիծը (H.R.4373) քննարկելիս:

/yerevan-times.com

Պիտակ