Հուլիս 24, 2021 19:48 Asia/Tehran

Դոնալդ Թրամփի նախագահության տարիներին Սպիտակ տան բժիշկ, Ներկայացուցիչների պալատում Տեխասի ներկայիս ներկայացուցիչ Ռոնի Ջեքսոնը մտահոգություն է հայտնել ԱՄՆ գործող նախագահի մտավոր կարողության կապակցությամբ:

Ներկայացուցիչների պալատում Տեխասի հանրապետական ներկայացուցիչ Ռոնի Ջեքսոնն ուրբաթ օրը Fox News- ին տված հարցազրույցում, ասել է.«Բայդենի վիճակը գնալով վատանում է: Սա ազգային անվտանգության հարց է: Ես կարծում եմ, որ մոտ ապագայում բժշկական հարցերի պատճառով նրան կխնդրեն հրաժարական տալ կամ ստիպված կլինեն Սահմանադրության 25-րդ հոդվածի լրացուցիչ մասով ձերբազատվել նրանից»: 

Հանրապետական օրենսդիրն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Նա հազվադեպ է կարողանում մի նախադասություն անսխալ ասել: Նրան պետք է ուղարկել  ճանաչողական ստուգման և արդյունքները հրապարակել»:

«Հաշվի առնելով վերջին մեկուկես տարվա իրադարձությունները, Բայդենը  չգիտի, թե իրավիճակն ինչպիսին է և որտեղ է գտնվում: Նա ամբողջ ժամանակ մոլորված ու շփոթված է», - ասել է Ջեքսոնը Hill  լրատվական կայքին  տված կարճ հարցազրույցում:

Նախքան Սպիտակ տուն մտնելը և նախընտրական արշավը սկսելը, Բայդենը  բազմաթիվ կոպիտ սխալներ էր թույլ տվել, որոնք այն ժամանակ դարձան լրատվամիջոցների  գլխագրերը: