Հուլիս 25, 2021 09:35 Asia/Tehran
  • New York Times. Միացյալ Նահանգները նպատակ չունի իր  զորքերը դուրս բերել Իրաքից

Անդրադառնալով Վաշինգտոն Իրաքի վարչապետի մոտալուտ այցին, New York Times-ը շաբաթ օրը հաղորդել է, որ Միացյալ Նահանգները նպատակ չունի իր զորքերը դուրս բերել Իրաքից:

Թերթը գրում է, որ Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազեմին մեկնելու է Վաշինգտոն՝ Իրաքից ամերիկյան բոլոր զորքերը դուրս բերելու պահանջով: Սակայն ամերիկյան պաշտոնյաները հայտարարել են, որ Իրաքում տեղակայված 2500 ամերիկացի զինվորները չեն լքի այդ երկիրը, և նրանց առաքելությունը կփոխվի միայն թղթի վրա:

Իրաքի վարչապետը երկուշաբթի օրը երկրորդ անգամ, կմեկնի Վաշինգտոն:

Հարկ է նշել, որ ամերիկյան զորքերն այդ երկրից դուրս բերելու վերաբերյալ Իրաքի խորհրդարանի որոշումը դեռ չի գործադրվել: