Հուլիս 25, 2021 09:40 Asia/Tehran
  • Ամերիկացիների 20 տոկոսի կարծիքով, կորոնավիրուսի պատվաստանյութում առկա են միկրոչիպեր

Սոցհարցումների արդյունքներով, ամերիկացիների 20 տոկոսը կարծում է, որ կորոնավիրուսի պատվաստանյութում առկա են միկրոչիպեր, որպեսզի հնարավոր լինի մարդկանց հետևել:

YouGov-ի և The Economist-ի անցյալ շաբաթ կատարված հարցման արդյունքներով, ամերիկացիների մոտ 20 տոկոսը հավատում է պատվաստանյութերի վերաբերյալ դավադրության տեսությանը և կարծում է, որ պատվաստանյութում կարող են տեղադրված լինել միկրոչիպեր

Չնայած այս պնդումը հաստատող որևէ ապացույց չկա, ամերիկացիների մոտ 15 տոկոսը նշել է, որ այս տեսությունը «հավանաբար ճիշտ է», իսկ 5 տոկոսը նշել է, որ այն «բացարձակ ճիշտ» է:

Սոցցանցերում ապատեղեկատվություն է տարածվել պատվաստանյութերում միկրոչիպերի տեղադրման  վերաբերյալ, ըստ որի,  կորոնավիրուսը  կառավարությունների և միջազգային ընկերությունների համար հնարավորություն է՝ պատվաստանյութերի միջոցով վերահսկողություն սահմանել միլիոնավոր մարդկանց նկատմամբ: