Հուլիս 27, 2021 11:53 Asia/Tehran
  • Անկարան կարևորել է Իրանի դերը՝ Երևանի ու Բաքվի միջև լարվածությանը վերջ դնելու հարցում

Թուրքիայի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության նախագահի տեղակալը կարևորել է Իրանի դերը վեցակողմ նիստում, որի նպատակն է խաղաղություն հաստատել Հայաստանի ու Ադրբեջանի միջև:

Մեհր լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Բաքու կատարած այցի ընթացքում, Նեման Քուրթուլմուշն ասել է.«Համոզված եմ, որ Ղարաբաղի պատերազմում Բաքվի հաղթանակից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի կողմից առաջադրված Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի, Հայաստանի և Վրաստանի մասնակցությամբ վեցակողմ աշխատանքային խմբի ստեղծումը լավ քայլ կլինի այս երկրների միջև առկա խնդիրների լուծման համար»:

Պիտակ