Հուլիս 28, 2021 13:03 Asia/Tehran
  • Բաքուն և Անկարան քննարկում են համատեղ թյուրքական բանակ ստեղծելու գաղափարը

Խոսվել է նաև համատեղ զորավարժությունների մասին, որոնք անցկացվում են երկու երկրների պայմանավորվածությունների շրջանակներում:

 Թուրքիան և Ադրբեջանը բանակցություններ են վարում «թյուրքական» համատեղ բանակի ստեղծման շուրջ։ Տեղեկությունը հաղորդում է Sputnik Ադրբեջանը` հղում անելով թուրքական խորհրդարանի ղեկավար Մուստաֆա Շենթոպի հայտարարությանը:Շենթոպը հայտնել է համատեղ զորավարժությունների մասին, որոնք անցկացվում են երկու երկրների պայմանավորվածությունների շրջանակներում:

«Մեր գաղափարն է մեկ ազգ, երկու պետություն։ Եվ այսպես միշտ կլինի։ Այդ կապակցությամբ բազմաթիվ բանակցություններ և պայմանավորվածություններ են տեղի ունեցել», - ասել է նա։

Շենթոպը նաև մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը ՝ նշելով, որ դա անվտանգության սպառնալիք է տարածաշրջանի համար և կարող է հանգեցնել նոր պատերազմի: Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան միշտ աջակցում է Ադրբեջանին։

Հիշեցնենք, որ ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում: Ընթանում են տեղային մարտեր: Երկու կողմից էլ կան կորուսներ։

 armeniasputnik.am