Հուլիս 28, 2021 19:09 Asia/Tehran
  • Բրիտանիայի մանկատներում հարյուրավոր երեխաներ  ենթարկվել են բռնության

2020 թվականի ամռանն իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ Լոնդոնի մանկատներում հարյուրավոր երեխաներ տասնամյակներ շարունակ ենթարկվել են բռնության:

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Լոնդոնի հարավային Լամբեթ թաղամասի խորհրդի հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ հինգ կենտրոններում պահվող հարյուրավոր երեխաներ տասնամյակներ շարունակ ենթարկվել են սեռական բռնության և  խոշտանգվել:

Խորհուրդը հետազոտությունն իրականացրել է 2020 թվականի ամռանը և ուսումանսիրվել է 1960-90-ական  թվականների ընթացքում վերոնշյալ կենտրոնների գործունեությունը: 

Անկախ հետաքննության արդյունքների համաձայն` երեք մանկատների աշխատակիցների դեմ հարուցվել է 705 մեղադրանք՝ սեռական բռնության համար:

Զեկույցում քննադատության է ենթարկվել  Լոնդոնի ոստիկանությունը` առկա տվյալներին չհետևլու համար, ինչը կարող էր հանգեցնել հանցագործության բացահայտմանը: