Հուլիս 28, 2021 20:38 Asia/Tehran
  • Ադրբեջանական ԶԼՄ-ները հերքել են թուրք-ադրբեջանական համատեղ բանակի մասին իրենց իսկ տարածած տեղեկատվությունը

Ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփի հայտարարությունը՝ տարածելով կեղծ տեղեկատվություն այն մասին, թե իբր Բաքուն և Անկարան համատեղ թյուրքական բանակ ստեղծելու մտադրություն ունեն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացրել են հուլիսի 28-ին Բաքվում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Շենթոփի խոսքի սղագրությունը՝ նշելով, որ համատեղ բանակի ստեղծման մասին որևէ խոսք չի գնացել:

Մասնավորապես, պատասխանելով համատեղ թյուրքական բանակի հնարավոր ստեղծման մասին հարցին՝ Թուրքիայի մեջլիսի նախագահը պատասխանել է. «Մենք շատ համաձայնագրեր ենք կնքում Ադրբեջանի և Թուրքիայի միջև, այդ թվում և պաշտպանական արտադրության ու ռազմական աջակցության վերաբերյալ: Այդ համաձայնագրերի շրջանակում մեծ աշխատանք է տարվում, այդ թվում և՝ համատեղ զորավարժություններ: Սակայն մեր հիմնական կարգախոսն է, ինչպես ասել էր Հեյդար Ալիևը, «մեկ ազգ, երկու պետություն»: Այս ուղղությամբ մեծ աշխատանք է տարվում»:

armenpress.am