Հուլիս 30, 2021 19:18 Asia/Tehran
  • Թուրքիայի 6 նահանգներում երրորդ օրն է՝ աննախադեպ անտառային հրդեհներ են․ կան զոհեր

Թուրքիայի տարբեր հատվածներում արդեն երրորդ օրն է՝ անտառային հրդեհների մարման աշխատանքներ են ընթանում։ Հուլիսի 30-ի դրությամբ՝ հրդեհները շարունակվում են Անթալիա, Ադանա, Մերսին, Մուղլա, Օսմանիե և Կայսերի նահանգներում, գրում է «Անադոլու» գործակալությունը։ 

 Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 3 ինքնաթիռ, 38 ուղղաթիռ, 9 անօդաչու թռչող սարք, անօդաչու ուղղաթիռ, 680 հրշեջ մեքենա, 55 միավոր այլ տեխնիկա, 4․000 հրշեջ։Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլին հայտնել է, որ հրդեհի դեմ պայքարում դրական դինամիկա է նկատվում։ Նա նշել է, որ անտառային տարածքում հրդեհի 57 օջախ արդեն վերցվել է վերահսկողության տակ։Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անթալիայում հրդեհի հետևանքով զոհվել է 3 մարդ, Մարմարիսում՝ մեկ մարդ։ Հիվանդանոց է դիմել 138 բնակիչ, մեկի վիճակը գնահատվում է ծանր։ Միաժամանակ, Անթալիայում մի քանի հյուրանոցից և բնակելի շենքերից տարհանել են մարդկանց։

civic.am

Պիտակ