Հուլիս 31, 2021 13:17 Asia/Tehran

Բարև Ձեզ, թանկագին բարեկամներ: Անցած հաղորդման ժամանակ անդրադարձանք Պաղեստինում ազգային հանրաքվե անցկացնելու հարցին: Այս ծրագրում նույնպես կխոսենք նախագծի տարբեր կողմերի մասին:

Ըստ երևույթին, Պաղեստինում ազգային հանրաքվեի նախագիծը, քանի դեռ չի վերածվել Պաղեստինի  ժողովրդի մուսուլման երկրների և համաշխարհային հանրության համապարփակ պահանջի, կշարունակի գոյատևել որպես սոսկ նախագիծ: Սակայն եթե այս հարցը բարձրացվի կազմակերպված ձևով, հնարավոր կլինի տեսնել դրա արդյունքները: Այստեղ հատկապես շատ կարևոր է լրատվամիջոցների դերակատարությունը: Արևմտյան երկրների ԶԼՄ-ները   Պաղեստինի հարցի վերաբերյալ  նախագծերը  ներկայացնում են  հանրային պահանջի տեսքով: Ուստի իսլամական երկրների ԶԼՄ-ները նույնպես պետք է նման կերպ բարձրացնեն այս հարցը և այն վերածեն միջազգային պահանջի:

 

Պաղեստինում ազգային հանրաքվե անցկացնելու նախագիծն առաջարկում է ձևավորել տեղական կառավարություն, որում գոյություն չունի արաբական երկրների հետ հաշտեցման գործընթաց: Արաբական երկրների իշխանությունները ցանկանում են գոհացնել արևմտյան   գերտերություններին և իսրայելցիներին և այնպես անել, որ պաղեստինցիների պահանջների միայն մի մասն իրականություն դառնա: Նրանք գործնականում դեմ են նախագծին:Արաբական ու արևմտյան շարժման՝ սիոնիստների հետ համագործակցության արդյունքում, այս նախագիծը լռության է մտնվել: Եվ երբ Իրանն ավելի ակտիվ ներկայացրեց նախագիծը, նրանք փորձեցին խեղաթյուրել այն: Պետք է ասել, որ եթե այս նախագիծը վերածվի համաշխարհային պահանջի, նրանք կփորձեն ձևականորեն պաշտպանել այն, սակայն թույլ չեն տա, որ այն անցնի գործնական փուլ: Ներկայումս, երբ գոյություն ունի Իսրայելի ռեժիմը, ԶԼՄ-ներն ավելի շատ ուշադրություն են դարձնում հաշտվողական քաղաքականությանը: Որպես օրինակ, նրանք սևեռվել են այնպիսի նախագծերի վրա, որոնցից է «Աբրահամի խաղաղության նախագիծը»: ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի նպատակն է այս նախագիծը դարձնել արաբների ու Իսրայելի համագործակցության նախագիծ: Դա այն դեպքում, երբ նախագիծը ներկայացնողները նպատակ ունեն լեգիտիմացնել Պաղեստինը բռնագրաված ռեժիմին և կարգավորել ռեժիմի  հետ հարաբերությունները: Սակայն ազգային հանրաքվեի նախագիծը չեզոքացնում է արևմտյան ու արաբական համատեղ սադրանքները: Չպետք է սպասել, մինչև Իսրայելն ու ԱՄՆ-ն ընդունեն այս նախագիծը: Որովհետև Արևմուտքը, որ իրեն հռչակել է որպես ժողովրդավարության ջատագով, չի ցանկանում, որ Պաղեստինում հաստատվի ժողովրդավարություն: Նրանց նպատակն է լեգիտմիացնել Ղոդսը բռնազավթած ռեժիմն  և ի վերջո վերացնել այդ տարածքում պաղեստինցիների ֆիզիկական ներկայությունը: Ի վերջո, պետք է ասել, որ Պաղեստինի ազգային հանրաքվեի նախագիծը հնարավոր չէ իրականացնել միայն կոնֆերանսների ու նախագծերի միջոցով: Մինչ դրա իրականացումը, պետք է ճիշտ ներկայացնել Սիոնիստական ռեժիմին ընդդիմացող ճակատը: Սիոնիստական ռեժիմն ու Արևմուտքը մշտապես փորձել են այդ ճակատը սխալ լույսի ներքո ներկայացնել: Որպես օրինակ, նրանք փորձել են այդ ճակատը հավասարեցնել ԻԼԻՊ-ի հետ և ներկայացնել որպես ահաբեկչական շարժում: Պաղեստինի ազգային հանրաքվեի նախագիծը լավ առիթ է  Դիմադրության ճակատի համար՝ աշխարհին ասելու, որ նպատակ չունի պատերազմել և միայն այն ժամանակ կդիմի այդ քայլին, երբ ոտնահարվեն իր իրավունքները և փակվեն բոլոր ճանապարհները: Մյուս կողմից, Դիմադրության ճակատը պետք է աշխարհին  հայտարարի, որ Արևմուտքը և Միացյալ նահանգները, որ իրենց ներկայացնում են որպես մարդու իրավունքների պաշտպաններ, երկակի քաղաքականություն են վարում և ժողովրդավարությունն ընդունում են միայն այն ժամանակ, երբ պարտավորված են լինում: Նրանք պաշտպանում են միայն իրենց շահերը:

 

ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմեպոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն, Իսրայելի ու Գերմանիայի կողքին, թույլ չի տա իրականացնել ցեղասպանություն: Այլ խոսքով, Պոմպեոն հանրաքվեի ժողովրդավարական նախագիծը համարում է ցեղասպանություն:

Պետք է ասել, որ Իրանի ներկայացրած նախագիծը քաղաքական ու դիվանագիտական ոլորտներում մեծ հնարավորություններ է բացում Դիմադրության ճակատի ու նրա աջակիցների առջև:  Նաև կարևոր է, որ այս նախագիծը ներկայացվել և գրանցվել է ՄԱԿ-ում: Դա պատճառ է դարձել, որ հարյուրավոր երկրներ, հազարավոր դիվանագետներ, կազմակերպություններ, մարդու իրավունքների պաշտպաններ, ՄԱԿ-ին կից կառույցներ և ԶԼՄ-ներ,  ծանոթանան այս ժողովրդավարական նախագծին:

Պետք է ասել, որ որպեսզի այս նախագիծն իրականություն դառնա և սիոնիստ թշնամին ու նրա աջակիցները պարտավոր լինեն այն ընդունել, ռեժիմի դեմ զինված  դիմադրությունը պետք է  շարունակվի:

 

ՄԱԿ-ում հաստատվելն ավելի է ամրպանդել նախագծի հիմքը: Պետք է հաշվի առնել նաև, որ ՄԱԿ-ի ԳԱ-ն վավերացրել է մի  քանի բանաձև, այդ թվում՝ Պաղեստինի ժողովրդի՝ իրենց երկիր վերադարձի պահանջի մասին բանաձևը, Պաղեստինի ճակատագիրը  տնօրինելու վերաբերյալ նախագծերը:

Այլ խոսքով, Իրանի  նախագիծը համաշխարհային կարևոր կազմակերպություններում ներկայացվելով, ու գրանցվելով կօգնի, որ այդ գործընթացն ավելի արագանա: Պետք է ասել, որ Պաղեստինում պետական հանրաքվե անցկացնելու նախագիծն առաջին անգամ ներկայացվել է ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի կողմից՝ 2000թ.: Իսկ  2019թ.   Իսլամական խորհրդարանի և արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ, այն  գրանցվել է  ՄԱԿ-ում:  Նախագիծը հնարավորություն է տալիս իսլամ աշխարհը համախմբել Պաղեստինի հարցի շուրջ:

Պետք է ասել, որ որպեսզի այս նախագիծն իրականություն դառնա և սիոնիստ թշնամին ու նրա աջակիցները պարտավոր լինեն այն ընդունել, ռեժիմի դեմ զինված  դիմադրությունը պետք է  շարունակվի: 2020թ դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ձայների մեծամասնությամբ քվեարկեց հօգուտ Պաղեստինի գրավված տարածքներում, այդ թվում՝ արևելյան Ղոդսում Պաղեստինի ժողովրդի մշտական իշխանություն հաստատելու բանաձևի օգտին: Դա տեղի ունեցավ այնպիսի պայմաններում, երբ ԱՄՆ-ն ու Սիոնիստական ռեժիմը փորձեցին խոչըդնոտել բանաձևին: 153 երկիր կողմ քվեարկեց բանաձևին, 5 երկիր՝ դեմ: Եվս  17 երկիր ձեռնպահ մնաց: Այս բանաձևը հաստատում է Պաղեստինի ժողովրդի իրավունքը՝ իր բնական ռեսուրսներին, այդ թվում էներգիայի, հողի ու ջրի պաշարներին տիրապետելու և Իսրայելի կողմից բնական պաշարները թալանելու համար փոխհատուցում պահանջելու իրավունքը:  

2020թ․ նոյեմբերի 23-ին ՄԱԿ-ը հաստատեց մեկ այլ բանաձև՝ Պաղեստինի ժողովրդի իրավական կարգավիճակը որոշելու իրավունքի վերաբերյալ: Այս բանաձևը, որը վավերացվեց 168 կողմ, 5 դեմ և 10 ձեռնպահ ձայներով, մեկ անգամ ևս Պաղեստինի ժողովրդի իրավունքն  է համարում ճշտել իր կարգավիճակն անկախ երկիր ունենալու իրավունքով և ՄԱԿ-ին ենթակա կառույցներին ու կազմակերպություններին կոչ է անում աջակցել Պաղեստինին և օգնել պաղեստինցիներին՝ ամենակարճ ժամկետներում հասնել իրենց նպատակին: Վերոնշյալ բանաձևերը, որ հաստատվեցին 2020թ վերջին ամիսներին, պարունակում են որոշ կետեր, որ ներառվել են Իրանի նախագծում: Դրանցից  մեկը վերաբերում է կարգավիճակի ճշտորոշման իրավունքին: Ուստի Իրանի նախագիծը հիմնված է  միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի բանաձևերի վրա և ունի իրավական հիմք:

Պաղեստինի հարցերով փորձագետ Հոսեյն Քամանին ասում է. «Հարաբերությունների կարգավորման նախագիծը, որը կարելի է համարել արաբական կառավարությունների և Ղոդսի զավթիչ հարաբերությունների բացահայտման նախագիծ, կանգնեց լուրջ քաղաքական, իրավական ու մեդիա ոլորտի մարտահրավերի առջև: Իսրայելի  յուրաքանչյուր քաղաքական նախագիծ կանգնելու է Իրանի նախագծի դեմ: Իսկ  ռազմական ասպարեզում ակտիվ են Դիմադրության խմբերը: Այս նախագիծը կարելի է  ներկայացնել որպես ճանապարհային քարտեզ, որի իրագործման արդյունքում կլուծվեն տարածաշրջանային հակամարտությունները և որը կարող է իր վրա սևեռել շատ երկրների ուշադրությունը: