Հուլիս 31, 2021 21:08 Asia/Tehran
  • Ռուսաստանում Սու-35Ս է կործանվել

Խաբարովսկի երկրամասում պլանային թռիչքների ժամանակ խափանվել է Սու-35Ս ինքնաթիռի շարժիչը:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:Արևմտյան ռազմական օկրուգի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ օդաչուն կատապուլտի միջոցով դուրս է թռել ու քիչ անց օպերատիվորեն հայտնաբերվել որոնողական խմբի կողմից. նրա առողջությանը վտանգ չի սպառնում:Նախնական տվյալներով օդանավը ընկել է Օխոտի ծովում: Միջադեպի հանգամանքները պարզվում են:

Պիտակ