Օգոստոս 04, 2021 15:30 Asia/Tehran
  • ԱՄՆ բնակիչների պարտքերը բազմամյա ռեկորդ են սահմանել

ԱՄՆ բնակիչների պարտքերը բազմամյա ռեկորդ են սահմանել՝ մոտենալով 15 տրիլիոն դոլարի: Այս մասին վկայում են Նյու Յորքի պահուստային դաշնային բանկի հաշվարկները:

Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2007 թվականին:

Պարտքի ավելացման մեջ ամենազգալի ներդրումն ունեցել է հիպոթեքը: Նման վարկերի գումարն աճել է 282 միլիարդով եւ հասել 10,44 տրիլիոն դոլարի մինչեւ հունիսի վերջ:

Վարկային քարտերի մասով ամերիկացիների պարտքերն աճել են 17 միլիարդով այն բանից հետո, երբ առաջին եռամսյակում նվազել են 49 միլիարդով: Վարկավորումը՝ չկապված բնակարանի գնման հետ, աճել է 44 միլիարդով: Կրթության համար վարկերը նվազել են 14 միլիարդով:

Ընդ որում, ժամկետանց վարկերի մակարդակը մնացել է ցածր, ինչը կապված է պանդեմիայի հետ: Հունիսի վերջին այն կազմել է 2,7 տոկոս, ինչը երկու տոկոսով ցածր է, քան 2019-ի չորրորդ եռամսյակում՝ մինչ կորոնավիրուսային ճգնաժամի սկիզբը: 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

Պիտակ