Օգոստոս 04, 2021 19:28 Asia/Tehran
  • Ռազմական փորձագետ. Ադրբեջանական բանակի մարտունակությունը գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա

2010 թվականից Ադրբեջանի բանակում լուրջ բարեփոխումներ են սկսվել:

Դրանք ուղեկցվել են՝ Զինված ուժերի ժամանակակից սպառազինման համակարգերով հագեցմամբ, անձնակազմի այլ երկրներում,այդ թվում՝ Թուրքիայում զորավարժություններին մասնակցությամբ, ինչպես նաև արտերկրում կրթություն ստանալու համար կադրերի ուղարկմամբ: Ներկայումս ադրբեջանական բանակի մարտունակությունը գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա:

Այս մասին ասել է ռազմական փորձագետ Ադալաթ Վերդիևը, փոխանցում է Armenia.Az- ը:

Նրա խոսքով ՝ բանակի այս պատրաստվածությունը դրսևորվեց 2016 թվականի ապրիլյան մարտերում և ազդակ դարձավ Հայաստանի համար, որ Ադրբեջանը չի հաշտվի օկուպացիայի փաստի հետ:

«Հայաստանը, որը համապատասխան եզրակացություններ չի արել դրանից, շարունակել է իր սադրանքները, և արդյունքում ադրբեջանական բանակը, լայնածավալ հակահարձակողական գործողություն սկսելով, հաղթանակ տարավ Հայրենական պատերազմում»,-ասել է Վերդիևը:

Նա հավելել է, որ ներկայումս ադրբեջանական բանակի բարոյահոգեբանական պատրաստվածությունն ու մարտունակությունը գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա:

armenia.az