Օգոստոս 05, 2021 12:52 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Լավրովը քննադատել է ԱՄՆ-ի թշնամական ու միակողմանի քայլերը

Նշելով, որ ՌԴ-ն որպես կորոնավիրուսի դեմ պայքարի օրինակ է, այդ երկրի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է.«Միաբևեռ աշխարհի առաջնորդի դիրքին վերադառնալու համար ԱՄՆ-ի թշնամական քայլերն անընդունելի են»:

Նա նշել է, որ Արևմուտքն իր բոլոր ջանքերը գործադրում է, որպեսզի հետ բերի համաշխարհային ղեկավարի դիրքը և ԱՄՆ-ի նոր կառավարությունը ներկայացնում է «օրինական առանցքով համակարգի», «Ժողովրդավարության» և «լիբերալ արժեքների» վերականգնման գաղափարները, ինչը փաստորեն նոր մեթոդ է՝ ԱՄՆ-ի առանցքայնությամբ միաբևեռ համակարգ ձևավորելու  համար»:

ԱՄՆ-ի գլխավորությամբ Արևմուտքի կողմից կարգ ու կանոնի, ժողովրդավարության և լիբերալ արժեքների վերականգնման անվան ներքո համաշխարհային առաջնորդի դեր ստանձնելու ջանքերը քննադատելու և  դատապարտելու ՌԴ ԱԳ նախարարի հստակ դիրքորոշումը վկայում է այն մասին, որ աշխարհում կա հզոր հոսանք, որն  ի վիճակի է դիմակայել Արևմուտքի քայլերին: 

Մինչ այժմ Լավրովը տարբեր առիթներով  խոսել է ԱՄՆ-ի միակողմանի մոտեցումների և իր կարծիքներն ու ցանկությունները պարտադրելու մասին:

Ռուսները հաոզված են, որ արևմտյան իմպերիալիստական ուժերի ու նրանց մրացակիցների միջև լարվածությունը կարող է բռնկվել և վերածվել հակամարտության:  Արևմուտքը լիբերալ ժողովրդավարությունը ներկայացրել է   որպես աշխարհում ամենավեհ քաղաքական գաղափարախոսություն, իսկ սառը պատերազմից հետո ամերիկացի մտավորական Ֆրենսիս Ֆուկոյաման  խոսել է պատմության ավարտի մասին: 

Արևմուտքում կարծես  համոզված են, որ միայն իրենց արժեքներն ու նպատկներն են օրինական և այլ գաղափարախուսության հետևող ու քաղաքակրթական ծագում ունեցող երկրները պետք է դառնան Արևմուտքի ուղեկիցը:

Գուցե այս պատճառով է, որ ԱՄն-ն ՌԴ-ն համարում է համաշխարհային կարգ ու կանոնին ուղղված ամենամեծ սպառնալիքը և կոչ են անում դիմակայել այդ երկրին: Մոսկվան չի ընդունում Արևմուտքի կողմից որպես համաշխարհային արժեքներ քարոզվող արժեքները և Արևմուտքին կոչ է անում հարգել միջազգային օրենքները:

Այս պատճառով էլ Արևմուտքը քարոզչական ու հոգեբանական մեծ պատերազմ է հրահրել ՌԴ-ի դեմ: Մոսկվայի տեսանկյունից, արևմտյան այս մեխանիզմի կարևոր շերտերից մեկը ՌԴ-ի դեմ պայքարում համադրված քայլերը և այս երկրին սահմանափակելու և թուլացնելու համար գործադրվող ջանքերն են:

Մոսկվան Արևմուտքին կոչ է անում վերանայել  իր քաղաքականություններն ու գործադրվող քայլերը, իսկ ՄԱԿ-ին՝ ջանքեր գործադրել միջազգային համակարգում ակտիվ դերակատարություն ստանձնելու համար, որպեսզի այսպիսով Արևմուտքը հնարավորություն չունենա գործադրել իր միակողմանի քայլերը, որոնք դեմ են երկրների անկախության, ինքնիշխանության ու ներքին հարցերին չմիջամտելու  սկզբունքին:

ԱՄՆ-ի մրցակից ուժերը, հատկապես՝ Չինաստանն ու ՌԴ-ն, խիստ դեմ են Արևմուտքի ու հատկապես ԱՄՆ-ի միակողմանի ու բռնատիրական մոտեցումներին և ընդգծում ենբ որ անհրաժեշտ է մերժել Վաշինգտոնի կողմից սեփական դիրքորոշումները օտար երկրներին թելադրելու քաղաքականությունը:

Այս երկու երկրները համոզված են, որ միջազգային զարգացումները և գլոբալ համակարգի իրողությունները խոսում են դեպի բազմաբևեռ համակարգի անցնելու մասին, սակայն ԱՄՆ-ն հակառակն է ցանկանում, և փորձում է ստանձնել համաշխարհային ոստիկանի դերը՝ միակողմանիության քաղաքականության միջոցով իրացնելով իր նպատակներն ու ցանկությունները: 

ԱՄՆ-ն կտրականապես դեմ է բազմակողմանիության ամրապնդմանը և ձգտում է պահպանել իր հեգեմոն դերը միջազգային ասպարեզում՝ այլ երկրների դեմ ուժ գործադրելու և իր պահանջները նրանց պարտադրելու միջոցով: Այնուամենայնիվ փաստերը վկայում են ԱՄՆ-ի գլոբալ դերակատարության նվազելու մասին: Եվ չնայած Բայդենի կառավարությունը փորձում է վերականգնել Թրամփի օրոք վնասված ԱՄՆ-ի հեղինակությունն ու համաշխարհային դերը, սակայն գործնականում այս քայլը բազմաթիվ խոչընդոտների է հանդիպել:

Պիտակ