Օգոստոս 05, 2021 12:55 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում երեխաների շրջանում կորոնավիրուսով  վարակվելու ցուցանիշն աճել է  84 տոկոսով

Նախորդ երկու շաբաթների համեմատ, ամերիկացի պատանիների ու երեխաների շրջանում կորոնավիրուսով վարակվելու ցուցանիշը 84 տոկոս աճ է արձանագրել:

Չորեքշաբթի օրը, CNN հեռուստաընկերությունը հաղորդել է. «ԱՄՆ-ի մանկաբույժների ակադեմիայի» հայտարարության համաձայն,  անցած շաբաթվա ընթացքում շուրջ 72 հազար ամերիկացի երեխա և պատանի վարակվել են կորոնավիրուսով, ինչը խոսում է ցուցանիշների 84 տոկոսանոց աճի մասին»: 

ԱՄՆ-ի մանկաբույժների ակադեմիան հաղորդել է, որ հունիս ամսվա վերջին շաբաթվա համեմատությամբ, կորոնավիրուսով վարակված ամերիկացի երեխաների ու պատանիների թիվը հնգապատկվել է:

Այս հաղորդման համաձայն, բոլոր վարակակիրները վարակվել են ՔՈՎԻԴ 19-ի «դելտա» շտամով: