Սեպտեմբեր 07, 2021 11:50 Asia/Tehran
  • Ադրբեջանի ՊՆ հրամանատարներն այցելել են այդ երկրում կայանալիք «Երեք եղբայր -2021» զորավարժության վայր

Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը, Թուրքիայի, Պակիստանի եւ Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանումները կմասնակցեն «Երեք եղբայր» նշանաբանով զորավարժություններին:

Ադրբեջանի ՊՆ բարձրաստիճան հրամանատարները ընդգծել են այդ զորավարժությունը բարձր մակարդակով անցկացնելու անհրաժեշտությունը:

Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի հատուկ նշանակության ջոկատների համատեղ զորավարժությունների անցկացման վայրը գաղտնի է պահվել:

Ադրբեջանի պաշտոնյաները Թուրքիայի, Պակիստանի և Իսրայելի ռազմական աջակցությունը համարում են Հայաստանի դեմ ղարաբաղյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի  հաղթանակի հիմնական գործոնը:

Ադրբեջանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու անվան տակ Ադրբեջանում Թուրքիայի և Պակիստանի զորքերի ներկայությունը բացահայտ լինելով, այնուամենայնիվ, Իսրայելի զորքերի ներկայությունը Ադրբեջանի տարածքում պետական գաղտնիք է համարվում:

Ղարաբաղյան երկրորդ պատերազմում, թուրքական պաշտոնական զորքերից բացի, Թուրքիան իր վարձկանների ստորաբաժանումները Սիրիայի հյուսիսից տեղափոխեց Ադրբեջան:

Պիտակ