Սեպտեմբեր 13, 2021 17:37 Asia/Tehran

Կալիֆոռնիայի որոշ շրջանների հրշեջները փորձում են մարել անտառային հրդեհները, որոնց պատճառով արգելափակվել են նահանգի մայրուղիները:

Կալիֆոռնիայի Քաստայք  շրջանում անտառային հրդեհներն ընդգրկում են 400 հեկտար անտառ, և փակել են տարածքում գտնվող 5 ավտոմայրուղիներ:

Հրդեհը, որ բռնկվել է կիրակի օրը՝  նահանգի արևմտյան հատվածում, շատ արագ տարածվել է հյուսիսային և հյուսիս արևմտյան տարածքներ և հրդեհել այդ տարածքներից անցնող ճանապարհի եզրի ծառերը: