Սեպտեմբեր 14, 2021 09:12 Asia/Tehran
  • Հանդիպում և բանակցություններ՝ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական պաշտոնյաների միջև

Երեկ Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի հանդիպումը՝ երկկողմ համագործակցության քննարկման նպատակով:

Ըստ Անատոլու գործակալության, Թուրքիայի զինված ուժերի ԳՇ պետ գեներալ Յաշար Գյուլերը հանդիպել է ադրբեջանական բանակի ԳՇ գեներալ Քարիմ Վալիևի հետ ՝ քննարկելու երկու երկրների միջև ռազմական հարաբերությունների ընդլայնման և Բաքվին թուրքական զենքի վաճառքի ուղիները:

Միաժամանակ, Բաքվում մեկնարկել է Թուրքիայի,  Ադրբեջանի և Պակիստանի  «Երեք եղբայր 2021» կոդային անվանմամբ զորավարժությունը:

Զորավարժությունը կշարունակվի մինչև սեպտեմբերի 30 -ը: Թուրքիայի և Ադրբեջանի  ռազմական ուժերի համագործակցությունը վերջին տարիներին զգալիորեն աճել է, հատկապես Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմից հետո:

Պիտակ