Սեպտեմբեր 14, 2021 09:31 Asia/Tehran
  • Չինաստանը ողջունում է Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև ձեռք բերված համաձայնությունը

Չինաստանի ԱԳՆ -ն հայտարարել է, որ Պեկինը ողջունում է Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև ձեռք բերված համաձայնությունը:

Չինաստանի ԱԳՆ խոսնակ  Ժաո Լի Ջիանը հայտարարել է. «Պեկինը ողջունում է Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև կայացած համաձայնությունը, որը ձեռք է բերվել Իրանի միջուկային գործարքի երաշխիքների և մոնիթորինգի վերաբերյալ երկխոսության և համագործակցության միջոցով, և հույս ունի, որ այս միտումը կպահպանվի»:

Ժաո Լի Ջիան հավելել է, որ Չինաստանի համոզմամբ,  ՀԳՀԾ-ով ստանձնած  պարտավորությունների գործադրումը Իրանի միջուկային ծրագրի հետ կապված ճգնաժամի լուծման միակ ճիշտ և արդյունավետ  ճանապարհն է, և որ շահագրգիռ կողմերը, ներառյալ՝ ԱՄՆ -ը, պետք է  հնարավորինս արագ վճռական քաղաքական որոշումներ կայացնեն՝ ՀԳՀԾ-ի վերականգնման շուրջ բանակցություններում առաջընթաց գրանցելու համար:  

Պիտակ