Սեպտեմբեր 15, 2021 13:19 Asia/Tehran
  • ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը և ԿԽՄԿ նախագահը քննարկել են ԼՂ-ի, այլ  տարածաշրջանների հումանիտար խնդիրները

Ժնևում սեպտեմբերի 14-ին հանդիպել են Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պիտեր Մաուրերը:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքից:

«Հանդիպման ընթացքում շարունակվել է Աֆղանստանում, Սիրիայում, Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաեւ՝ այլ տարածաշրջաններում ընթացիկ հումանիտար օրակարգի մանրամասն քննարկումը: Այս համատեքստում դիտարկվել են Ռուսաստանի և ԿԽՄԿ-ի փոխգործակցության ամրապնդման գործնական ասպեկտները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Armenpress.am

 

 

Պիտակ